00:00:00

Փրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականին

21:50, 24 հուլիս 2025 Հասարակություն

Հուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։ 

Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ  մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր