Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մալայզիայի վարչապետ Էնվեր Իբրահիմի հետ:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Էրդողանը զրուցակցին հայտնել է, որ իրենք աշխատում են Թուրքիայի և Մալայզիայի միջև առկա համապարփակ ռազմավարական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում խորացնելու ուղղությամբ:
Նա նաև նշել է, որ Մալայզիան հաջող կերպով վարում է «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա»-ի (ASEAN) ժամանակավոր նախագահությունը և ընդգծել, որ ակնկալում է հոկտեմբերին կայանալիք 47-րդ «ASEAN»-ի գագաթնաժողովում Թուրքիայի «Երկխոսության գործըննկեր» հռչակվելուն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին ու դրա հետզհետե վատթարացմանը: Ընդգծվել է Իսրայելի կառավարության վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը:
ermenihaber