00:00:00

Քաղաքացին կալանավորին սնունդ է տարել՝ մեջը թաքցնելով թմրամիջոցի նմանվող զանգված

11:09, 24 հուլիս 2025 Իրավական

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ի համար քաղաքացի Ա. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը:

Արդյունքում՝ ստվարաթղթե երկու տարաների սննդի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, դեղնականաչավուն, կասկածելի հեղուկ զանգվածներ՝ լցված պլաստամասե փոքր տարաների մեջ:

Քաղաքացի Ա. Ղ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր