00:00:00

Իսրայելը և Ուկրաինան համաձայնել են բանակցություններ սկսել «Իրանից եկող սպառնալիքին հակազդելու» շուրջ

19:04, 23 հուլիս 2025 Հասարակություն

Իսրայելը և Ուկրաինան չորեքշաբթի հայտարարել են, որ համաձայնության են եկել բանակցություններ սկսել Իրանի «սպառնալիքին» հակազդելու վերաբերյալ, ինչը վկայում է երկու երկրների միջև կապերի խորացման մասին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Կիևում Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանը համաշխարհային անվտանգության համար անվանել է «գոյաբանական սպառնալիք»:

«Մեր երկրները բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Այսօր մենք որոշեցինք առանձին երկխոսություն սկսել իրանական սպառնալիքի վերաբերյալ», - հայտարարել է Սիբիգան։

Իր հերթին, Սաարը, որը 2023 թվականից ի վեր Ուկրաինա այցելած ամենաբարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան է, նշել է, որ «Թեհրանի զենքին և տեխնոլոգիաներին հասանելիությունը սահմանափակելու ցանկացած ջանք նպաստում է Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությանը»։

«Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ (Վլադիմիր) Զելենսկուն և Ուկրաինայի կառավարությանը նրանց դիրքորոշման համար, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»,- հայտարարել է նա։

Ուկրաինան հիասթափություն է հայտնել ռուսական ներխուժման հարցում Իսրայելի չեզոք դիրքորոշման կապակցությամբ, սակայն նրանք ունեն ընդհանուր շահեր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Կիևը վաղուց է մեղադրում Թեհրանին Մոսկվային ռազմական տեխնիկա մատակարարելու մեջ։ Անցյալ ամիս Իսրայելն անակնկալ ռմբակոծություններ սկսեց Իրանի դեմ՝ ռազմական և միջուկային օբյեկտները ոչնչացնելու հայտարարված նպատակով, ինչին Կիևը հայտնեց իր աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր