00:00:00

Արամ Գաբրելյանովը համոզված է, որ Baza-ի գլխավոր խմբագիրը մեղավոր չէ

18:34, 23 հուլիս 2025 Հասարակություն

Ռուսաստանցի լրագրող և  News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը կարծիք է հայտնել, որ Baza-ի կալանավորված գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆոնովը մեղավոր չէ, հաղորդում է РИА Новости-ն։

Գաբրելյանովը չորեքշաբթի ժամանել է Զամոսկվորեցկի դատարան, որտեղ պետք է ընտրվի Baza-ի գլխավոր խմբագրի խափանման միջոցը։

Ինչպես РИА Новости-ի հետ զրույցում նշել է Գաբրելյանովը, իր կարծիքով, նրանք փորձել են օգտագործել լրագրողներին «ոստիկանության վրա ճնշում գործադրելու համար», որոնք, ըստ հետաքննության, կոռումպացված են և տեղեկություն են վաճառում։ Գաբրելյանովը միաժամանակ պատմել է, որ նախկինում ինքը Տրիֆոնովի ղեկավարն էր։ Իրենք միասին աշխատել են LifeNews առցանց պարբերականում։

«Ես միշտ փորձում եմ պաշտպանել լրագրողներին։ Առավել ևս, երբ մարդիկ բացարձակապես մեղավոր չեն։ Ինչպե՞ս լքեմ նրանց։ Համոզված եմ՝  Գլեբ Տրիֆոնովը և աղջիկը, որին ես, ցավոք, չեմ ճանաչում, մեղավոր չեն։ Ես դրանում համոզված եմ 100 տոկոսով»,- ասել է նա։

Երեքշաբթի օրը ոստիկանությունը խուզարկել է Baza-ի գրասենյակը, ինչպես նաև գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆոնովի բնակարանը, առգրավվել են համակարգիչներ և փաստաթղթեր:  Տրիֆոնովը հարցաքննության էր տարվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ քրեական գործի շրջանակում (ՌԴ Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված): Նույն օրը ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային շտաբի մամուլի ծառայությունը հայտնեց Baza-ի թելեգրամյան ալիքին տեղեկություն փոխանցած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ Գործի շրջանակում խուզարկություններ են անցկացվել Մոսկվայում, Կրասնոդարում և Կրասնոյարսկի երկրամասում, ինչպես նաև Բելգորոդի մարզում, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Երեքշաբթի օրը Baza-ի թելեգրամյան ալիքը հայտնեց, որ գլխավոր խմբագիր Տրիֆոնովը հարցաքննության է տարվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Ոստիկանությունը եկել էր խուզարկելու գլխավոր խմբագրի գրասենյակը և բնակարանը։ Բացի դրանից, պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործի շրջանակում (ՌԴ Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված) Կրասնոդարի և Կրասնոյարսկի երկրամասերում և Բելգորոդի մարզում ձերբակալվել են երեք ոստիկաններ, որոնք, ըստ քննիչների, պաշտոնական տեղեկություն են փոխանցել Baza-ի թելեգրամյան ալիքին ալիքին։

Ինչպես հայտնել են Մոսկվայի քննչական կոմիտեից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր