00:00:00

Ճապոնիայի վարչապետը հերքել է հրաժարական տալու մտադրությունը

11:06, 23 հուլիս 2025 Հասարակություն

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հերքել է որոշ ճապոնական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է հրաժարական տալ, այն բանից հետո, երբ իր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) չի կարողացել հաղթել վերին պալատի ընտրություններում։

«Խոսք չի եղել այն մասին, թե արդյոք ես կմնամ, թե կհրաժարական կտամ [նախկին վարչապետներ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիսիդայի և Թարո Ասոյի հետ հանդիպմանը]։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են այդ մասին, բայց ես երբեք նման հայտարարություններ չեմ արել։ Այդ հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը», - այս մասին նա ԶԼՄ-ներին հայտնել է իր կուսակցության երեք բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ Mainichi թերթը հայտնել էր, որ Իշիբան իր շրջապատին պատմել է օգոստոսի վերջին հրաժարական տալու ծրագրերի մասին։ Kyodo գործակալությունը, հղում անելով ԼԴԿ բարձրաստիճան ֆունկցիոներներին, հրաժարականն անվանել է անխուսափելի։ Yomiuri թերթը հայտնել է, որ Իշիբան հուլիսին կարող է հրաժարական տալ։

Հուլիսի 20-ին կայացած ընտրություններում ԼԴԿ-ի և «Կոմեյտո» կուսակցության կազմում գործող իշխող դաշինքը կորցրել է խորհրդարանի վերին պալատի ձայների մեծամասնությունը։ Սա Իշիբայի համար երկրորդ անընդմեջ խոշոր ընտրական պարտությունն է. անցյալ տարվա աշնանը իշխող կոալիցիան արդեն կորցրել էր ձայների մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում։ Դրանից հետո ավելի հաճախակի են դարձել Իշիբայի հրաժարականի կոչերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր