00:00:00

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Նիկոլայ Բասկովի նկատմամբ

06:34, 20 հուլիս 2025 Աշխարհ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովի նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Հրապարակված տվյալների համաձայն՝ Բասկովը մեղադրվում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը խաթարելու փորձի» մեջ։ Արտիստը հետախուզվում է 2022 թվականի մարտի 3-ից, և, ենթադրաբար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

2022 թվականի մարտին Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ Բասկովը կասկածվում է «պատերազմի քարոզչության և արդարացման» մեջ, և դատարանը բավարարել է նրա կալանքի միջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր