Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին օկուպացված Արցախում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
՛՛Այո, խաղաղության պայմանագր տեքստը կարող է նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն նման առաջարկով հանդես է եկել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բնավ չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը՛՛,-նշել է նա:
Նա նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ինչպես նաև համաձայնության գա ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցում: