00:00:00

Բայրոնը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ Coldplay-ի համերգին սիրուհու հետ տեսանյութի պատճառով

14:22, 19 հուլիս 2025 Աշխարհ

Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ընկերությունը իր գործադիր տնօրենին ժամանակավորապես ազատել է աշխատանքից՝ Coldplay խմբի համերգի ժամանակ մեծ էկրանին հայտնված գրկախառնության տեսագրության լայն տարածումից հետո։

Հիշեցնենք, որ Coldplay-ի համերգի ժամանակ պատահական բացահայտվել է, որ ամերիկյան Astronomer IT ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը սիրավեպ ունի իր ընկերության աշխատակցուհի Քրիստին Քեբոթիի հետ։

Տեսախցիկները մեծ էկրանին ֆիքսել են գրկախառնված զույգին։

«Նրանք կա՛մ սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են», - բեմից նշել է Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինը։

Բայրոնն ամուսնացած է և ունի երկու երեխա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր