Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայի հարավում տիրող իրավիճակը, Անկարան Դամասկոսին հայտնել է աջակցության մասին, հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
Նախօրեին, Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Թայիփ Էրդողանը և Ահմեդ աշ-Շարաանը քննարկել են Դամասկոսին Իսրայելի հասցրած հարվածները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, միաժամանակ Անկարան ողջունել է Սիրիայի դրուզների հետ կնքված հրադադարը։