00:00:00

Արդարադատության նախարարությունը քննարկում է, թե ինչպես կանխել ՔԿՀ-ներում ինքնшսպшնությունները

18:40, 17 հուլիս 2025 Հասարակություն

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր. հայտնում է ԱՆ-ն։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցությունը, որը կարևոր նախադրյալ է ոլորտային քաղաքականությունների մշակման ընթացքում հիմնավորված և իրավաչափ լուծումներ ապահովելու համար:

Գևորգ Քոչարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը կարող է էական ներդրում ունենալ առկա խնդիրների վերհանման, հստակ արձանագրման և անհրաժեշտության դեպքում համակարգային փոփոխությունների ձևակերպման գործընթացում՝ նպատակ ունենալով բարելավել քրեակատարողական համակարգը:

Քննարկմանը ներկա են գտնվել նաև ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիներ, այդ թվում՝ ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը և Սահակ Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր