Քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և և երկրից չբացակայելու արգելք։
Միաժամանակ հայտնենք, որ դատարանը հիմքում դրել է այն հանգամանքը, որ Լիանա Հարությունյանը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ նախորդ անգամ հնարավորություն չի ունեցել ներկայանալ նիստին:
Չի քննարկվել ոչ պատգամավորների, ոչ էլ փաստաբանի միջնորդությունը: Անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորները պետք է պարտադիր դատարան ներկայանային: