00:00:00

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

14:07, 17 հուլիս 2025 Իրավական

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել:

 

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով:

 

Պարզվել էր, որ երիտասարդը թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք էր բերել տելեգրամյան մի ալիքի օգտատիրոջից: Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակի մոտ հայտնաբերվել է երիտասարդի տեղադրած փաթեթը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր