00:00:00

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է լրատվամիջոցների նկատմամբ նոր սահմանափակումները

23:40, 15 հուլիս 2025 Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանը երկուշաբթի հաստատել է զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքում նոր սահմանափակող փոփոխություններ, ըստ որոնց տուգանքներ են սահմանվում տպագիր լրատվամիջոցների համար և սահմանափակում նրանց գործունեությունը՝ իրենց կազմակերպությունները չգրանցելու դեպքում, գրում է OC Media-ն։

Ըստ նոր փոփոխությունների՝ եթե տպագիր լրատվամիջոցը գործում է առանց լրատվամիջոցների գրանցամատյանում գրանցման, ապադրա տպագիր արտադրանքի թողարկումը կամ տարածումը  արգելվում է և՛ հրատարակչության, և՛ տարածողի կողմից։ Օրենքը սահմանում է, որ տպագիր նյութերի տարածման կասեցումը, տպաքանակի կամ դրա մի մասի բռնագրավումը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։ Ադրբեջանի լրատվամիջոցների գրանցամատյանը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ՝ լրատվամիջոցների մասին նոր օրենսդրության ընդունումից հետո։ Լրատվամիջոցների և լրագրողների՝ լրատվամիջոցների գրանցամատյանում գրանցման գործընթացը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին։

 

Այն իրականացվում է նոր օրենքի պահանջների հիման վրա, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարին։ Լրատվամիջոցների մասին օրենքում կատարված նոր փոփոխություններով ավելի բարձր տուգանքներ են սահմանվել գրանցման պահանջները չկատարելու համար։

Ըստ փոփոխությունների՝ Լրատվամիջոցների գրանցամատյանում գրանցվելուց հրաժարվող տպագիր լրատվամիջոցները կարող են տուգանվել մինչև 5000 մանաթով (2900 ԱՄՆ դոլար):

Օրինագիծը միաժամանակ պարունակում է լրատվամիջոցների գործունեության այլ սահմանափակումներ՝ արգելելով օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսավորել տպագիր կամ առցանց լրատվամիջոցների հրատարակած յուրաքանչյուր համարի արժեքի ավելի քան 25%-ը։

Անհասկանալի է, թե ինչպես են իշխանությունները ծրագրում հաշվարկել այդ ծախսերն առցանց վաճառքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր