00:00:00

Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը

21:44, 15 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Թուրքական «TİTRA Technology» ռազմարդյունաբերական ընկերությունը մշակել է երկրի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1-»ի նորացված մոդելը՝ «ALPİN-2»-ը։ Այն կցուցադրվի  ռազմարդյունաբերության միջազգային տոնավաճառի՝ «IDEF 2025»-ի շրջանակներում։

Վերոհիշյալ ընկերությունը նպատակ ունի Թուրքիայի անօդաչու թռող սարքերի շարքը համալրել ավելի հզոր, կայուն և երկարատև թռիչքներ կատարող մոդելներով։

Նշվում է, որ Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1»-ի հետ միասին մշակված «ALPİN-2»-ն իր նոր շարժիչի շնորհիվ կլինի ավելի հզոր, իսկ երկարատև թռիչքների դեպքում՝ ավելի արդյունավետ։

Համեմատած «ALPİN-1»-ի հետ՝ այս նոր տարբերակն ավելի արդիականացված է և ունի հզոր շարժիչ։ «ALPİN-2»-ը մշակվել է ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար։

«ALPİN-2»-ն ունի բարելավված սենսորային և իրազեկման հնարավորություններ ու հագեցած է տեխնոլոգիական ենթակառուցվածքներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր