00:00:00

Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է. նա 62–ամյա բյուրեղավանցի է

12:51, 15 հուլիս 2025 Իրավական

անը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի շանը կապել ավտոմեքենայից ու քարշ տալիս։ Դաժան դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։

Նարեկ Սարգսյանի խոսքով, ձերբակալվածը Բյուրեղավանի 62-ամյա բնակիչ է. «Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Բյուրեղավանի 62-ամյա բնակչին և տեղափոխել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր