00:00:00

Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց»-ի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը Հայաստան չի արգելվել․ shamshyan.com

11:20, 14 հուլիս 2025 Իրավական

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան: 

Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, հայտնի չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր