00:00:00

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

12:42, 12 հուլիս 2025 Հասարակություն

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։  Հուլիսի 12-15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր