00:00:00

Ահազանգ՝ Գյուրջյանի բազմաբնակարան նորակառույց շենքի բնակիչներից. ճնշում՝ կիսագողականների միջոցով

21:16, 11 հուլիս 2025 Հասարակություն

Irakanum am-ին դիմել են Գյուրջյան 11/5 բազմաբնակարան նորակառույց շենքի բնակիչները, որոնք մեր միջոցով բաց նամակով հրապարակել են կառուցապատողի կողմից թույլ տված խախտումները։

Նամակում ասվում է․

«Կառուցապատողը՝ «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ն մեզ պարտադրում է, որ մենք պայմանագրով չնախատեսված գումարներ վճարենք իրեն գազի մատակարարման համար։ Պնդու է, որ Գազպրոմը նոր բաշխիչ կետ կառուցելու համար իրենից գումար է ուզել ինքն էլ պահանջված գումարի մի մասը պարտադրանքով ու վախեցնելով ուզում է վերցնել բնակիչներից։ Խնդիրը նրանումն է, որ մենք, որ «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ի հետ պայմանագիր ենք կնքել բնակարանի ձեռք բերման համար պայմանագրում հստակ գրված է, որ կառուցապատողը բնակարանը մեզ հանձնելու է գազաֆիկացված և գումարի մեջ մտել է նաև գազաֆիկացման գումարը, հիմա «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ն ինչ որ հաշվեհամար և պահանջում է, որ բոլոր բնակիչները իրենց բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարեն 3000 դրամ (150.000-360.000 դրամ) նայած թե ում բնակարանը քանի քառակուսի է։ Viber հեռախոսային հավելվածում խումբ են ստեղծել և մի քանի բնակիչների միջոցով, որոնց ասել են ձեզնից գումար չենք վերցին, բայց խմբում ակտիվ պրոպագանդա արեք և սուտ տեղեկատվություն տարածեք, որ ով որ չտվեց գազ չի ունենա, բայց դա հակասում է մեր և «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագրին։ Դա կառուցապատող «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ի պարտավորությունն է և մենք խնդրում ենք սրա մասին բարձրաձայնեք, որ չնախատեսված ու ապօրենի գումարներ չգանձեն մեզանից։ Հասկանելի պատճառներով մենք մեր անունները և տվյալները չենք բարձրաձայնում, քանի որ նշված Viber–-ի խմբում որոշ քրեական ենթամշակույթ կրող անձինք ստեղծել են կիսագողականների ու քուչի «լավ» տղայի մակարդակի մթնոլորտ և բոլոր բնակիչներին ենթարկում են բուլինգի և հոգեբանական ճնշման, որ, անպայման, մուծեն «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ի պարտավորություն հանդիսացող գազամատակարարման գումարներ։ Իսկ իրենք համաձայնության են եկել «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ի հետ, որ այդ ծառայությունը մատուցելուց հետո իրենք չեն վճարի պահանջվող գումարը կամ բնակիչների աչքերին թոզ փչելու համր «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ն գումարները կտա իրենց իրենք էլ կվճարն ու ցույց կտան թե իրենք էլ են վճարել։ Խնդրում ենք շուտափույթ անդրադարձեք այս խնդրին, քանի որ սա աննախադեպ է։ «ՄԱԳԱՍ» ՍՊԸ–ն դեռ չբնակեցված հարևաններին իրար դեմ է հանում և արդեն անառողջ մթնոլորտը հասել է իր գագաթնակետին։ Այն աստիճան են ինքնավստահ, որ բոլորը պարտավոր են վճարել այդ ապօրինի վճարները հայտարարության մեջ բացառում են այս հարցի շուրջ որևէ քննարկում։

Իսկ այս հարցով զբաղվում է ոմն Արմեն և Դավիթ վերջինս կառուցապատողի բնակարաններ վաճառող բրոկերն է։

Հարգանքով՝ Գյուրջյան 11/5 բազմաբնակարան նորակառույց շենքի բնակիչներ»,- ասված է նամակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր