00:00:00

Լրատվամիջոցները պարզել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 118 հազար ռուսաստանցի զինվորների անունները

22:51, 11 հուլիս 2025 Աշխարհ

Բաց տվյալների հիման վրա BBC-ն՝ «Медиазона» պարբերականի և կամավորների թիմի հետ համատեղ, պարզել է Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված 118 հազար 139 ռուս զինվորների անունները։ Զոհվածների թվում են ավելի քան 500 օտարերկրացիներ 28 երկրներից, ներառյալ՝ Միացյալ Նահանգներից և Շրի Լանկայից։

 

Նրանք միայն այն օտարերկրացիներն են, որոնք պայմանագիրը կնքելու պահին չունեին Ռուսաստանի քաղաքացիություն և որոնց մահը հաստատվել է բաց աղբյուրների՝ կառավարության հաղորդագրությունների, սոցիալական ցանցերում հարազատների հրապարակումների կամ գերեզմանների լուսանկարների հիման վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռված օտարերկրացիներ կորուստների իրական թվերը շատ ավելի մեծ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր