00:00:00

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է

03:14, 30 մայիս 2018 Իրավական

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը դեռևս ս.թ. ապրիլի10-ից հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներիընտրությանայդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի կազմավորման և գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելումասին։ Դրա շրջանակներում ունկնդիրները նախատեսում են հանդիպումներ մրցութային խորհրդի կազմը ձևավորող մարմինների հետԱրդեն կայացել էհանդիպումը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ և «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։

Այժմ պատրաստվում ենք հանդիպումներ կազմակերպել նաև մյուս մարմինների ներկայացուցիչների հետ:

Հայտնում ենք Ձեզ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի համար ձևավորվող մրցութային խորհուրդի կազմավորմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Այնուամենայնիվ թեկնածու առաջադրող մարմինները դեռևս չեն բարձրաձայնել իրենց նախընտրած թեկնածուի մասին:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանի հետ ունեցած հանդիպման արդյունքը եղավ այն, որ 21.05.2018 թ. ՓՊ աշխատակազմը հայտարարություն տարածեց մրցութային խորհրդի կազմում ՀՀ ՓՊ-ի կողմից նշանակվող անդամի թեկնածու առաջադրելու համար հարցազրույց անցկացնելու մասին:

Նշված հայտարարության համաձայն հատուկ ձևավորված աշխատախումբը անցկացրել է հարցազրույց և առաջնորդվելով նախապես հայտարարված չափանիշներով մրցութային հիմունքներով ընտրել է թեկնածու՝ մրցութային խորհրդում առաջադրելու համար:

http://pastaban.am/news/view/2043.html

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Էթիկայի հանձնաժողովին չհաջողվեց կյանքի կոչել իր առջև դրված առաքելությունը` ձախողելով այն:  

Առաջարկում ենք համագործակցություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոզովի ստեղծման գործընթացը հանրայնացնելու ուղղությամբ:

 Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր