00:00:00

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

23:21, 09 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը։ Հայտնում է Ազգային ճակատը։

Գրաֆիտիին սկզբում գրված էր. «Մի Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է»։

Խոսքը Մեհմեդ Թալեաթ փաշայի՝ օսմանյան պետական գործչի և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի մասին է, որը երիտթուրքական «եռյակի» մյուս անդամների հետ միասին ժամանակակից Թուրքիայում համարվում է ազգային հերոս և նահատակ։

Ուղղված տարբերակում գրված է. «Մի Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»։

Նկատի է առնվում Սողոմոն Թեհլերյանը՝ ցեղասպանության ժամանակ իր ամբողջ ընտանիքը կորցրած և Թալեաթ փաշային գնդակահարած հայ վրիժառու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր