Դատարանը բավարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ երեկ ԱԺ-ն 62 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ համաձայնություն տվեց Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն։
Հիշեցնենք, որ պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: