00:00:00

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿ

16:04, 09 հուլիս 2025 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է  40 մլն  ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր