00:00:00

Վախեցել են ընդդիմության «հարձակումից»․ «Հրապարակ»

06:34, 09 հուլիս 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հուլիսի 8-ին ավարտեց հերթական եւ արտահերթ նիստերը` այդպես էլ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր, թեպետ հունիսի 19-ի օրակարգում կար նման հարց, եւ ԱԺ էին գնացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորի թեկնածուներ Արմեն Դանիելյանը, Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը: Այդ հարցը ո՛չ այդ օրը քննարկվեց, ո՛չ էլ հաջորդած նիստերին։

 

Ըստ լուրերի` նշված քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ իշխանությունը վախեցել է Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրների «հարձակումներից»: Իշխանությունը կարծել է, թե ընդդիմությունն առիթը բաց չի թողնի՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի, սրբազանների հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։

 

Դատական համակարգից մեզ ասացին, որ հարցն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերին, երբ փոքր-ինչ կրքերը մեղմացած լինեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր