00:00:00

Վրաստանը խզում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

02:45, 30 մայիս 2018 Աշխարհ

Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթաց է սկսել, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը։ Որոշումը պատասխան է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում հետևյալ գրառում է արել. «Ռուսաստանի կողմից մանիպուլացվող Սիրիայի ասադական վարչակարգի կողմից Վրաստանի պատմական շրջաններ Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) անկախության ճանաչումը Ասադի կողմից միջազգային իրավունքի հերթական աղաղակող խախտումն է, և միջազգային հանրությունը պետք է դատապարտի այն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր