Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Թալիբների կողմից ընդունված երկրի դրոշն առաջին անգամ կախել են Մոսկվայում դեսպանատան վրա։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարության պաշտոնական ճանաչման ակտը խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ երկկողմ համագործակցության զարգացմանը:
Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովն էլ նշել է, որ Մոսկվայի որոշումը աֆղան ժողովրդի նկատմամբ ավանդական բարեկամական վերաբերմունքի վկայությունն է: Նա նաև հիշեցրել է, որ ավելի քան 100 տարի առաջ հենց ՌԴ-ն է առաջին երկրներից եղել, որ ճանաչել է Աֆղանստանի անկախությունը: