00:00:00

«Ողջունում ենք»․ ՄԱԿ-ը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին

22:29, 03 հուլիս 2025 Աշխարհ

ՄԱԿ-ը ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է կայացել, հայտարարել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ «Ռիա Նովոստի»-ի հարցմանն ի պատասխան։

Նշենք, որ հեռախոսազրույցը, որն այսօր կայացել է ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև, 6-րդն է՝ Թրամփի նոր պաշտոնավարման ժամկետի մեկնարկից ի վեր։

Այսօր ռուսական կողմը, մանրամասներ հայտնելով հեռախոսազրույցի բովանդակության մասին, ընդգծել է նաև, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները շարունակելու են շփումները՝ ըստ անհրաժեշտության քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր