00:00:00

ՌԴ-ն Ադրբեջանի հետ համաձայնեցրել է ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը. Զախարովա

19:58, 03 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Ռուսաստանին հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնել Բաքվում պահվող ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հյուպատոսության աշխատակիցները կտեսակցեն Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացուն: Մինչ այժմ Բաքուն Մոսկվային թույլ չէր տալիս հյուպատոսական աջակցություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին:

Ավելի վաղ Զախարովան ընդգծել էր՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, ինչը «դուր չի գալիս որոշ ուժերի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր