00:00:00

Ալիևի արյnւնալի ռեժիմի հրավերն ընդունելով՝ գագաթաժողովի մասնակիցները համաձայն են այդ քաղաքականությանը. հայտարարություն

18:00, 03 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Այսօր օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը (հուլիսի 3–4)՝ ընդունելով վերջինիս անդամ երկրների ղեկավարներին։ Կազմակերպության ներկայիս անդամներն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Իրանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը և Ուզբեկստանը։ Գագաթնաժողովի նպատակը անդամ երկրների միջև տնտեսական կապերի և տարածաշրջանային զարգացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ռազմավարական հարցերի քննարկումն է։

Հուլիսի 4-ին գագաթնաժողովին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյուն այս առիթով հայտարարել է, «Ստեփանակերտը» (իր խոսքում օգտագործել է քաղաքի յուրացված անունը՝ Խանքենդի) դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»։ Ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը՝ դեսպանը նշել է, որ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր