00:00:00

Շենքերից մեկի նկուղում գողացված ավտոմասեր են հայտնաբերվել, օրինական տերերին կոչ են անում դիմել ոստիկանություն

18:55, 02 հուլիս 2025 Իրավական

 ՆԳՆ-ից հայտնում են՝

«Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։

Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման գողություններ էր կատարել նաև Երևանի այլ թաղամասերում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են գողացված պահեստամասեր, և իրավապահները ձեռնարկում են միջոցներ` դրանց օրինական տերերին հայտնաբերելու ուղղությամբ: Մասնավորապես` հայտնաբերվել է 14 զույգ հայելու ապակի, մեքենայի երկու հայելի, մեկ զույգ լուսարձակ, «Ֆորդի» մեկ զույգ հակամառախուղային լուսարձակ և «Մազդայի» տարբերանշան:

Իրենց ավտոմասերը ճանաչողները կարող են դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 1-02»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր