2025թ. հուլիսի 1-ից Արցախբանկում մեկնարկում է նախադեպը չունեցող «2 քայլ դեպի ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ» քարտային արշավը Mastercard-ի հետ համատեղ:
2025թ-ի ամենաթեժ արշավի ներքո առաջին անգամ Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն կունենան 3 ամսվա ընթացքում՝ հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կատարելով անկանխիկ վճարումներ և գնումներ Բանկի Mastercard-երով, կուտակել միավորներ և շահել ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ: Ակցիայի շրջանակներում կխաղարկվեն նաև այլ նվերներ:
Հատուկ առաջարկի հիմնական պայմաններն են.
- Ակցիային մասնակցելու համար Արցախբանկի Mastercard քարտապաններին անհրաժեշտ է ս.թ. hոuլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կատարել նվազագույնը հանրագումարային 300,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ՝ 1,000 ՀՀ դրամ գումարից սկսած:
- Mastercard քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց քարտապանները ստանում են միավորներ՝ կախված գործարքների ծավալից, քանակից և իրականացման վայրից:
- Հավասար գործարքների քանակի դեպքում առաջնահերթությունը կտրվի քանակային շատ անկանխիկ գործարք կատարած քարտապանին:
- Քանակային ամենաշատ միավորներ հավաքած 100 քարտապանները կճանաչվեն հաղթող և հնարավորություն կունենան մասնակցելու ARRIZO E Chery մակնիշի ԷԼԵԿՐՏՐՈՄՈԲԻԼԻ և այլ հաճելի նվերների խաղարկությանը:
Ակցիայի շրջանակներում գովազդային վիճակախաղի միջոցով խաղարկվելու են հետևյալ նվերները.
- 1-ին տեղ՝ ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ
- 2-11-րդ տեղեր՝ Սերտիֆիկատ` 2-օրյա հանգիստ 2 անձի համար Հայաստանի չքնաղ վայրերից մեկում
- 12-21-րդ տեղեր՝ Mastercard Travel World քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածում:
«2 քայլ դեպի ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի դեպ, արշավի ընթացքում ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են՝
♦ ձեռք բերել Mastercard Standard, Mastercard Gold և Mastercard Travel World քարտեր՝ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը կարող են պատվիրվել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առանց Բանկ այցելելու՝ Artsakhbank Mobile հավելվածով:
♦ ակցիայի ընթացքում Mastercard Travel World դրամային քարտ ձեռքբերող հաճախորդները կարող ենք պատվիրել 1 հատ Mastercard Junior քարտ՝ տարեկան սպասարկման վճարը 0 ՀՀ դրամ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:
♦ Մոբայլ հավելվածով ձեռք բերել Mastercard Virtual քարտերն անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն է ընձեռվում պատվիրել մինչև 4 վիրտուալ քարտ:
Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: