00:00:00

Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը

10:56, 01 հուլիս 2025 Հասարակություն

Մոսկվայի «ВДНХ» բազային օդերևութաբանական կայանում վերջին մեկ օրվա ընթացքում տեղացել է ամսական նորմայի գրեթե 20%-ի չափով տեղումներ, այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տեղեկացրել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում  «ВДНХ»-ի Մոսկվայի բազային օդերևութաբանական կայանում տեղումների քանակը կազմել է 16 միլիմետր, ինչը կազմում է ամսական նորմայի գրեթե 20%-ը, իսկ Բալչուգում և Տուշինոյում՝ 15 միլիմետր», - ասել է Տիշկովեցը։ 

Մասնագետի խոսքով՝ Մոսկվայի մարզում ամենաշատ տեղումները գրանցվել են Վոլոկոլամսկում՝ 16 միլիմետր, Տալդոմում՝ 23 միլիմետր, Պավլովսկի Պոսադում և Դմիտրովում՝ 26 միլիմետր օդերևութաբանական կայանների կողմից։ 

«Անձրևները շարունակվում են։ Այսօր սպասվում է մինչև 10 մմ խոնավություն», - հավելել է օդերևութաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր