Թուրքիան կհարթի ճանապարհը 2026 թվականին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցկացվելիք «շատ կարևոր որոշումների» համար։
Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ «տարածաշրջանում վերջին իրադարձությունները հաստատեցին, թե որքան ճիշտ և ռազմավարական քայլ է երկրի իշխանությունների սկսած գործընթացը, որն ուղղված է Թուրքիայում ահաբեկչության վերացմանը»։
Էրդողանը հավելել է, որ «Թուրքիան պատրաստ է վճռական պատասխան տալ իր ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողության»։