00:00:00

40 և 43 տարեկան երևանցիները թմրամիջոց են իրացրել Աշտարակում

20:45, 26 հունիս 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։

Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։

43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ և ծխախոտի 3 գլանակ:

40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակե գլանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Պարզվել է, որ նրան թմրամիջոցն իրացրել էր 43-ամյա համաքաղաքացին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Օպելում» հայտնաբերվել են 30 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի գլանակ և կանեփի սերմեր։

Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր