Իրանական Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտը ոչնչացվել է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Եթե ինչ-որ մեկը մտածի այն վերագործարկել, մենք նորից հարված կհասցնենք», – սպառնացել է նա՝ հավելելով, որ Իսրայելը հասել է իր ռազմավարական նպատակին:
Իսրայելի վարչապետի գրասենյակից նաև հայտարարել են. «Իսրայելն առավելագույն վճռականությամբ է պատասխան տալու հրադադարի պայմանների ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պարտավոր են շարունակել հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի ռեժիմի պահպանման ամբողջական հաստատումը»: