00:00:00

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել

19:29, 24 հունիս 2025 Աշխարհ

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կողմերի համար երկխոսության անցնելու հնարավորություն է:

Այս մասին Կալասը գրառում է կատարել հունիս 24-ին X սոցիալական ցանցի իր էջում:

«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թող սա շրջադարձային պահ լինի ողջ տարածաշրջանի համար։ Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ: Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների հայտարարված դադարը լավ նորություն է, բայց կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանավորվածություններին և ձեռնպահ մնան ուժի հետագա կիրառումից », – գրել է Կալասը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր