00:00:00

Քաթարի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի օդային տարածք

18:55, 23 հունիս 2025 Աշխարհ

Քաթարի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։Այս մասին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարարությունը։

«Քաթարի պետության՝ իր քաղաքացիների, օտարերկրյա բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ցանկության շրջանակներում համապատասխան ծառայությունները հայտարարել են պետության օդային տարածքում օդային երթևեկության փակման մասին։ Այս միջոցառումները ձեռնարկվել են մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների հետ մեկտեղ՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին», - ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր