00:00:00

65-ամյա տղամարդու տանը թմրամիջոց է հայտնաբերվել

14:36, 21 հունիս 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

 

«Հունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել:

 

Նա ներկայացվել է նախաքննական մարմին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր