00:00:00

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը

23:07, 20 հունիս 2025 Աշխարհ

 

 

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը: 

Ըստ Tasnim News-ի՝ Իրանը պնդել է, որ միայն Իսրայելի ագրեսիայի կասեցմամբ կարող է բացվել արդար գործընթացի վրա հիմնված դիվանագիտության ճանապարհը։ Իրանական բանակցային թիմն ընդգծել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը, և որ այս բանակցությունները երկխոսության ավարտ չեն։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, լուրերը, թե բանակցությունները դադարեցվել են Իրանի արտգործնախարարի խնդրանքով, սուտ են։ Փոխարենը եվրոպական պատվիրակությունը խնդրել է դադարեցնել հանդիպումը՝ հետագա ներքին խորհրդակցությունների համար, որպեսզի կարողանան գնահատական ​​տալ առաջին հանդիպմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր