00:00:00

Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ

23:32, 29 մայիս 2018 Տնտեսություն

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ եկամտահարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմանը: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում եկամտահարկի կրկին իջեցումը: «Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Մենք, երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ վարչարարական գործիքների ներդրմամբ մենք  փորձենք այդ բյուջեային մկորուստները փոխհատուցենք: Դա այդպես չի լինի, հնարավոր չէ: Այսինքն՝ հիմա մասնագիտական քննարկումները շարունակվում են, և մենք հանրությանը պիտի ասենք՝ հանրությունը պատրաստ է, թե ոչ արտոնությունները կրճատել»,-ասաց ՊԵԿ նախագահը: Նա նշեց, որ օրինակ՝ առողջապահության ոլորտը ավելացրած արժեքի հարկով հարկման դեպքում 32 միլիարդ բյուջետային եկամուտների աճ կլինի: Նա հավելեց, որ եկամտահարկի մինչև 20 տոկոսը 150 հազար դրամի իջեցման համար բյուջեի վնասը կլինի 47-52 միլիարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր