00:00:00

ՀՔԱՎ: ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ Ա. Սաքունցի հայցի քննությունը կսկսվի վաղը

00:00, 30 մայիս 2018 Իրավական

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը: Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ  Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները: Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել: Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները: Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր