00:00:00

Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակը

00:19, 19 հունիս 2025 Աշխարհ

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ս. Վ. Լավրովը ջերմորեն շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին՝ իրենց հանրապետության տարածքով Իրանից հայրենիք վերադարձող ռուս քաղաքացիներին ցուցաբերած օգնության և ուշադրության համար։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները կարևորել են հունիսի 16-ին Բաքվում Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ որպես բարեկամության վառ խորհրդանիշ երկու երկրների միջև։ Նշվել է, որ համերգը եղել է շնորհակալության նշան Ադրբեջանին՝ երաժիշտների հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում ցուցաբերած աջակցության համար։

Նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր