00:00:00

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից

09:15, 16 հունիս 2025 Աշխարհ

Հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet պորտալը։

 

«Հրթիռներից մեկը ընկել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան համալիրի տարածքի մոտ», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պորտալը չի նշում, թե որ երկրի հրթիռի մասին է խոսքը։

 

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտնել է, որ Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը աննշան վնաս է կրել իրանական հրթիռի մոտիկից պայթյունի հետևանքով, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

 

«Մեր դեսպանատունը և ԱՄՆ հյուպատոսությունը Իսրայելում այսօր պաշտոնապես փակ կմնան... Թել Ավիվում գտնվող դեսպանատան գրասենյակի մոտ Իրանի հրթիռային հարվածներից որոշ աննշան վնասներ են գրանցվել, սակայն ԱՄՆ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել», - գրել է Հաքաբին իր սոցցանցերի էջում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր