Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին բրիգադի գեներալ Սայեդ Մաջիդ Մուսավիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի նոր հրամանատար տեղեկացրել է Tasnim-ը։
Հրամանագրում, որը հրապարակվել է հունիսի 14-ին, այաթոլա Խամանեին՝ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, բրիգադի գեներալ Մուսավիին նշանակել է գեներալ մայոր Ամիր Ալի Հաջիզադեի տեղում, որը զոհվել է իսրայելական ռազմական հարվածի հետեւանքով ուրբաթ վաղ առավոտյան։
Հրամանագրում, որը հայտարարում է նշանակման մասին, առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել գեներալ-մայոր Հաջիզադեին եւ ընդգծել նոր հրամանատարի վաստակն ու արժեքավոր փորձը։
Այաթոլա Խամենեին նաեւ բրիգադի գեներալ Մուսավիին կոչ է արել հասնել ԻՀՊԿ հրթիռային եւ անօդաչուների օգտագործման ներուժի ուժեղացման։