00:00:00

Անակնկալը հաջողության գլխավոր գործոնն է․ Նեթանյահուն անակնկալ հարձակումը հաջողված է համարում

15:58, 13 հունիս 2025 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ անակնկալի գործոնը օգնեց Իսրայելին մեծ հաջողության հասնել Իրանի դեմ հարվածում, սակայն ապագայում հավանական են Իրանի կողմից հզոր պատասխան հարձակումներ։ Նա հիշեցրել է 2024 թվականին Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության անդամների օբյեկտների պայթեցման գործողությունը։ 

«Անակնկալը հաջողության գլխավոր գործոնն է։ Մենք դա տեսանք 2024-ին, մենք դա տեսնում ենք այսօր։ Սա, իհարկե, քաոսի իրավիճակ ստեղծեց Իրանում։ Բայց մենք պետք է ենթադրենք, որ մեզ վրա  նույնպես կհարձակվեն, դա կարող է լինել շատ լուրջ հարձակումների ալիք», - զգուշացրել է Նեթանյահուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր