00:00:00

Դանակահարություն Նոր Հաճնում

20:58, 29 մայիս 2018 Իրավական

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ եւ ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետեւի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի բակում, ծեծկռտուքի վերածված վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Սամվել Դ.-ն դանակով հարվածել է Տիտալ Մ.-ին՝ պատճառելով վնասվածքները: Ժամը 22.00-ին Սամվել Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր