00:00:00

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

23:07, 09 հունիս 2025 Աշխարհ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին: 

 

«Իրանի միջուկային օբյեկտների վրա «Սիոնիստական ​​ռեժիմի» ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին հարվածով։ «Սիոնիստական» թիրախները (հարվածի թիրախները) արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս հայտարարությունն արվել է իրանական հետախուզական ծառայությունների կողմից Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ «արժեքավոր փաստաթղթերի» հայտնաբերման ֆոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր