Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկներ կփոխանցի ԱՄՆ-ին՝ Օմանի միջոցով, ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հաղորդել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանն առաջարկները կփոխանցի «մոտ ժամանակներս»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ «Վաշինգտոնը չպետք է բաց թողնի այս հնարավորությունը» և լուրջ վերաբերվի իրենց առաջարկին։
Ինչ վերաբերում է բանակցությունները շարունակելուն, ապա, ինչպես նշել է Բաղային, նոր փուլի մեկնարկի վերաբերյալ որոշման դեպքում ամերիկյան կողմին այդ մասին տեղյակ կպահվի։
Նշենք, որ մայիսին էլ ԱՄՆ-ն էր Իրանին առաջարկներ փոխանցել՝ միջուկային խնդրի լուծման շուրջ։
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բանակցությունները մեկնարկել են ապրիլի 12-ին, բանակցությունները փուլերով են ընթանում։ Իրանի դիրքորոշումն է՝ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման ծրագրի շարունակականություն։ Թեհրանը միջուկային ծրագրում որոշակի սահմանափակումների պատրաստ է գնալ, եթե ամերիկյան կողմը ամբողջովին չեղարկի պատժամիջոցները։