00:00:00

Սյունիքի երկու անչափահաս բնակչի՝ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է հարուցվել՝ առևանգման հատկանիշներով

18:31, 06 հունիս 2025 Իրավական

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակչի՝  հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է հարուցվել։

Քննչական կոմիտեից  հայտնել են, որ քրվարույթը հարուցվել է առևանգման հատկանիշներով։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր․ «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007թվականին  և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008 թվականին, 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։

Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն էլ հայտնել էր, որ  երիտասարդները, որոնք  գիշերը մոլորվել են, հավանաբար գնացել են ձիերի հետևից։

Հովսեփյանի խոսքով՝ այդ շրջանի որոշ արոտավայրեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը նման միջադեպերի ռիսկը զգալիորեն բարձրացնում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր